Երեւանի Հանրապետության հրապարակում, ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ այսօր` սեպտեմբերի 21-ի երեկոյան մեկնարկել է տոնական համերգը (ֆոտոռեպորտաժ):

Ընդհանուր առմամբ 1 ժամ 20 րոպե տեւող «Հերոսական բալլադ» համերգը բացվել է Ավետ Տերտերյանի երկրորդ սմֆոնիայից մի հատվածով: Այնուհետեւ կհնչեն Ալեքսանդր Աճեմյանի, Լազար Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Արամ Խաչատրյանի, Մակար Եկմալյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի, Ժորժ Կարվարենցի ստեղծագործությունները: Համերգը կեզրափակի Ռոբերտ Ամիրխանյանի այս օրվա համար գրված կատարմամբ:

Ստեղծագործություններ կհնչեն Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի (ղեկավար Էդվարդ Թոփչյան), Պետական ակադեմիական երգչախմբի (ղեկավար ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյան) կատարմամբ:

Համերգին հանդես կգա նաեւ Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի պետական համույթը, Հայաստանի նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը եւ «Բարեկամություն» պետական հմույթը: Համերգին կմասնակցեն շուրջ  400 արտիստներ:

Հրապարակում շարժական լուսարձակներ են տեղադրվել: Հանրապետության հրապարակի երգող շատրվանների հետ միասին, դրանք կծառայեն որպես ջրային էկրաններ, որոնց վրա կպրոյեկտվեն եռաչափ պատկերներ:

Պատկերները դրվագներ կներկայացնեն հայ ժողովրդի եւ անկախ Հայաստանի պատմությունից:

«Հերոսական բալլադ» համերգի բեմադրիչ-ռեժիսորը Արամ Սուքիասյանն է: Համերգի կազմակերպիչներն են «Ինվիտրո փրոդաքշըն» եւ «Փրոլայթինգ» ընկերությունները: Տեխնիկական սպասարկումը կիրականացնի ֆրանսիական Agence Publique и Aquatic Show ընկերությունը: