Երեք ոստիկան ծանր վնասվածքներ են ստացել Մարսել նավահանգստային քաղաքի մոտ գտնվող Ֆոս-սյուր-Մերում ExxonMobil նավթավերամշակման գործարանում ցուցարարների հետ բախումների հետեւանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մարսելի ոստիկանական բաժանմունքին։

Հրապարակված տեսանյութերում կարելի է տեսնել գործարանում բռնկված հրդեհ, ինչպես նաեւ փախչող ցուցարարներ։

Գործարանում բողոքի ցույցերը աճող սոցիալական անկարգությունների վերջին օրինակն են նախագահ Էմանուել Մակրոնի՝ կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու պլանների դեմ, նշում են ԶԼՄ-ները։