Ազգային ժողովում մարտի 22-ին ներկայացրել են ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ գաղտնի քվեարկության արդյունքները՝ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին։ Այս նախաձեռնությամբ հանդես էր եկել «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը։

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցել։ Քվեարկել են ընդամենը ընդդիմության 30 պատգամավորները։ Այսպիսով, ձախողվել է խորհրդարանական ընդդիմության հերթական նախաձեռնությունը։