Վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվացել է հայերի նկատմամբ ատելության քարոզչությունը։ Այս մասին մարտի 22-ին Ազգային ժողովի նիստում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Միաժամանակ, ինչպես նշել է նախարարը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։

«Մենք կրկին առաջարկներ ենք ստացել ադրբեջանական կողմից եւ աշխատում ենք դրանց ուղղությամբ։ Առաջիկայում կներկայացնենք մեր արձագանքըն ու առաջարկները»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով, Բաքվի հռետորաբանությունն ու ագրեսիվ դիրքորոշումը ոչ միայն չեն նպաստում խաղաղ գործընթացին, այլեւ նոր սպառնալիքներ են ստեղծում։

Այնուամենայնիվ, ինչպես նշել է ԱԳ նախարարը, հայկական կողմը հաստատակամ է, իսկ նրա դիրքորոշումն՝ անփոփոխ։

«Մենք շարունակելու ենք բանակցությունները՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ամփոփել է արտգործնախարարը։