Պաշտպանության նախարարությունում այն գնումները, կապիտալ ծախսերը, որոնք նախատեսված են իրականացնել, իրականացվում են համաձայն ծրագրի, հավելյալ գումար տրամադրելու կարիք չկա այս պահին: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Պաշտպանական ոլորտի համար հատկացումները նախատեսված են 2023 թվականի բյուջեով: Այդ միջոցներն աննախադեպ բարձր են: Մենք ունենք հիմա բավարար միջոցներ թե մեր կարիքները բավարարելու, թե խնդիրներ լուծելու համար, եթե դրանք առաջանան: Բնականաբար, ամեն ինչ կախված է էսկալացիայի մասշտաբներից, որոնք ոչ մեկը չի կարող կանխատեսել: Այս պահին Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ միջոցներ չի ցանկացել: Այն գնումները, կապիտալ ծախսերը, որոնք նախատեսված են իրականացնել, իրականացվում են համաձայն ծրագրի, հավելյալ գումար տրամադրելու կարիք չկա այս պահին»,- ընդգծեց նախարարը:

Հարցին, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում Հայաստանին կատարված անդրադարձում, ըստ որի՝ երկրում կան անվտանգության ուժերի ներկայացուցիչների կողմից խոշտանգումներ, կամայական ձերբակալություններ, խոսքի ազատության սահմանափակում հետ եւ համակարգային կոռուպցիա բազմաթիվ պետական համակարգերում, Հովհաննիսյանը նշեց, որ մի կողմից դա նշանակում է, որ առկա են կոռուպցիոն երեւույթներ, բայց մյուս կողմից էլ՝ կառավարող քաղաքական ուժը հետեւողական է այդպիսի դեպքերը բացահայտելու եւ խոստորեն պատժելու համար:

«Այդպիսի դեպքերը պակասացնելու համար ժամանակ է պետք է, որ համակարգային այնպիսի փոփոխություններ տեղի ունենան, այդ թվում նաեւ՝ պետական ծառայողների գործառույթների հստակեցման, կոռուցպիոն ռիսկերի նվազեցման համար: Քանի որ համակարգը անկատար է, եւ դրանում առկա են գայթակղություններ, այդպպիսի դեպքերը հնարավոր չէ  բացառել: Նման դեպքերի բացահայատման ժամանակ ես շատ ուրախանում եմ՝ անկախ այն բանից մեր թիմից է տվյալ մարդը, թե՝ ոչ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը: