Մեծ Բրիտանիայում սկանդալ է հասունացել. ոստիկանությունը հետաքննություն է սկսել 5-9 տարեկան երեխաների շրջանում «մարտ առանց կանոնների» կազմակերպելու առնչությամբ:
Փոքրիկ «գլադիատորների» մարտերը մեծահասակները տեսագրել են:
Պարզվել է, որ երեխաներին Փրեսթոնի Greenlands ակումբի ռինգ է բարձրացրել պրոբեսիոնալ մարզիկ Սթիվեն Նայթինգեյլը: 28-ամյա տղամարդը պնդում է, որ այս սպորտաձեւն անվտանգ է եւ շատ տարածված է երեխաների շրջանում
Ութանկյունում մարտերի մասնակցող տղաների ծնողները նույնպես ոչ մի վտանգ չեն տեսնում դրանում: Նրանք կարծում են, որ այդ սպորտաձեւը երեխաների մոտ նվազեցնում է ագրեսիայի մակարդակը եւ կարգ ու կանոն սովորեցնում, հաղորդում է MIGnews-ը:











