Հայ ազգային կոնգրեսի այսօրվա` սեպտեմբերի 23-ի հանրահավաքում, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ բազմաթիվ ՀՀԿ-ականներ իրենց կուսակցական տոմսերը բերում եւ հանձնում են ՀԱԿ-ին եւ այդ գործընթացը շարունակվում է:

Նա իր ելույթի սկզբում ցույց տվեց մի քանի տասնյակ ՀՀԿ անդամատոմսեր, սակայն նշեց, որ անունները չի հրապարակելու, որպեսզի ապահովագրի այդ մարդկանց:

Ա. Մանուկյանը նշեց, որ բոլոր այդ անդամատոմսերի տակ կա Սերժ Սարգսյանի կամ Անդրանիկ Մարգարյանի անունները, ապա հեռակա դիմելով Սերժ Սարգսյանին հավելեց. «Սա՞ է քո ստորագրության արժեքը»:

«Իշխանության ճաքը գնաց, ավազակապետությունը ճաք է տալիս եւ այն առաջիկա օրերին կլայնանա»,- վստահություն հայտնեց ՀՀՇ ղեկավարը: «Ուղիղ 20 տարի առաջ 2 մլն 43 ձայների շնորհիվ առաջ Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը»,- նշեց Մանուկյանը` եւս մեկ անգամ ընթերցելով Անկախության հռչակագիրը` 20 տարի անց:
Ի դեպ, նրա ելույթի պահին մարդ էր վատացել Սպենդիարյանի արձանի մոտ, եւ Արամ Մանուկյանը շտապօգնություն հրավիրեց:

Տեսանյութը՝ Արսեն Սարգսյանի