Ամերիկացի Ջեբ Քորլիսը ռեկորդային թռիչք է կատարել իր ստեղծած թեւերով կոստյումի օգնությամբ: Նա թռել է չինական Հունան նահանգում գտնվող Տյանմեն սարի վրայից, որի բարձրությունը 1500 մետր է եւ հաջողությամբ վայրէջք է կատարել, հաղորդում է The Daily Telegraph թերթը:
Ավելի վաղ նա թռել էր Փարիզի Էյֆելյան աշտարակից, Սիեթլի «Տիեզերական խաղերից» եւ Մալազիայի Petronas զույգ երկնաքերներից:
Նա նախատեսում է իր կոստյումով թռչել չինական սարի մեկ այլ քարանձավի վրայով, հաղորդում է NEWSru.com-ը:











