ԱՄՆ-ում ապրող Բու անունով շնիկը դարձել է միլիոնավոր ինտերնետ օգտագործողների հիացմունքի առարկան։
Նրա երկրպագուների թիվը ներկայումս մոտենում է 2 մլն մարդու։ Facebook-ի նրա էջում կա 1,8 մլն երկրպագու։
Շնիկին հրապուրիչ տեսք տալու համար բավական է եղել կտրել նրա մազերը։ Ավանդական երկար մորթին խճճվել է, դրա համար էլ անհրաժեշտ է եղել ազատվել դրանից։ «Ինչ-որ ժամանակ ես շատ էի նեղսրտել։ Բայց երբ Բուին վերցրեցի վարսավիրի մոտից, հայտնաբերեցի, որ իրականում նա այս տեսքով շատ գեղեցիկ է»,- պատմել է շան տիրուհին, հայտնում է NEWSru.com-ը։











