Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղում դրախտային վիճակներ են, պետք է տուրիզմի մասին մտածել, պետք է նման ծրագրեր էլ անենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արագածոտնի մարզ այցելության ժամանակ։

«Բա ո՞նց ա լինելու, էս դպրոցը կառուցում ենք, ասում են՝ 20 երեխա է գալիս։ Կաթը, մածունը, պանիրը կա, պետք է տուրիստական ընկերությունների հետ էլ աշխատել, որ տուրիստն էլ գա։ Հազարավոր տուրիստ պետք է ձեր գյուղ գա։ Մարզային տրանսպորտային ցանց պետք է ստեղծենք, պլանն ունենք»,- նշեց նա։

Հետաքրքրվելով աշակերտների թվաքանակի մասին՝ Փաշինյանը դիմեց գառնահովիտցի երեխային. «Դպրոցը սարքում ենք, որ թողեք, գնաք Ռուսաստան, ըտենց կլինի»։