Երեւանի ավագանին արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում գույքի նվիրատվության վերաբերյալ մեկ հարց է:

Նվիրատվության վերաբերյալ որոշման մեջ մասնավորապես, նշվում է. «Երևան քաղաքի 2022թ. բյուջեի «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով ձեռք բերված, 6,637,424,904.00 (վեց միլիարդ վեց հարյուր երեսունյոթ միլիոն չորս հարյուր քսանչորս հազար ինը հարյուր չորս դրամ) դրամ ընդհանուր արժողությամբ թվով 150 հատ Zhongtong bus LCK6860HGN մակնիշի ավտոբուսները և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության ծրագիր» ու «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի շարժակազմի ներդրման ֆինանսական աջակցության դրամաշնորհային ծրագիր» ծրագրերով ձեռք բերված, 12,306,395,162.80 (տասներկու միլիարդ երեք հարյուր վեց միլիոն երեք հարյուր իննսունհինգ հազար հարյուր վաթսուներկու դրամ ութսուն լումա) ՀՀ դրամ արժեքով թվով 87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը:

Երևանի քաղաքապետին՝ ապահովել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության հետ նվիրատվության պայմանագրերի և հանձնմանընդունման ակտերի կնքումը»: