ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն ՄԻՊ-ի թեկնածուի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը, իսկ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ («Հայաստան» եւ «Պատիվ ունեմ») առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

Հանձնաժողովնմ այսօր պետք է որոշի, թե առաջադրված երկու թեկնածուներից ում պետք է երաշխավորի Ազգային ժողովի կողմից ընտրվելու այդ պաշտոնում։

Հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն թեկնածուներից մեկին եւ նրան առաջադրեն ԱԺ-ին: Նշենք, որ  ՔՊ-ականներն ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական ժողովում 1 ներկայացուցչով ավելի շատ են, ուստի մտադիր են միասնական դեմ քվեարկել Ղազարյանի թեկնածությանը, որպեսզի գլխադասային հանձնաժողովը ԱԺ-ին առաջադրի իրենց թեկնածուին՝ Անահիտ Մանասյանին: