Ազգային ժողովի դիմաց այսօր՝ ապրիլի 4-ին, «Միասին» հասարակական-քաղաքական շարժումն իշխանափոխության հեռացման պահանջով հանրահավաք է անցկացնում:
«Սյունիքիում թշնամին գրանցել է հերթական առաջխաղացումը, գրավել մեր տարածքի հերթական մասը։ Թուրքը երբեք չի գալիս մեզ հետ ապրելու, թուրքը գալիս է մեր հողում մեր փոխարեն ապրելու։ Մենք տեսնում ենք, որ ամեն օր մեր շուրջ եղած օղակը սեղմվում է, եւ տեսնում ենք այս շնածինների անգործությունը, միակ բանով, որ զբաղված են հանցավոր անգործությունն է, բանակը մինչեւ վերջ քանդելը, բռնաճնշումները, թշնամանք տարածելը։ 5-րդ շարասյունը գլխավորող գերագույն դահիճն իր բոլոր ելույթներում հայտարարում է, որ այլեւս չի կարող ապահովել անգամ Հայաստանի անվտանգությունը, որ մեզ նոր պատերազմ է սպասվում։ Մենք բոլորս գիտենք, թե սրանց մնալու պարագայում ում հետ ենք գնալու պատերազմի։ Սրանք կրկնելու են 44-օրյա պատերազմի սցենարը՝ հնարավորինս շատ տղայի են մորթելու եւ շատ տարածք են հանձնելու։ Մեր գլխավոր խնդիրն այս վիժվածքին եւ իր ոհմակին հեռացնելն է»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։











