Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մալիշկա գյուղ, ծանոթացել գյուղում կատարված ասֆալտապատման աշխատանքներին, շփվել բնակիչների հետ։

Բնակիչներից մեկը Փաշինյանին ասաց. «Ոտի հանեք ժողովրդին»։

Ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ոտի հանելը էս ա։ Որ պիտի ցեխի մեջ չլինի։ Եղեգնաձորում մի հատ բժշկական կենտրոն է կառուցվում, դպրոց է կառուցվում։ Հեսա որոշեցինք մարզադպրոց կառուցել։ Պիտի աշխատենք փողոց-փողոց, տուն-տուն»։