Խմբակցության մակարդակով ադրբեջանցուն վերադարձնելու հարցը չի քննարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 11-ին ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Նա խոսքով, պետք է հասկանալ՝ նրանք մոլորվե՞լ են, թե՞ մեր տարածքում են հայտնվել ավելի վտանգավոր նպատակներով։ «Ադրբեջանցիների ներթափանցումը Հայաստան  քաղաքական գնահատականի հարց չէ, այս հարցի պատասխանը պետք է տան իրավապահները։ Հավանաբար, հենց որ տեղեկությունը համապարփակ լինի, իրավապահները հանդես կգան համապատասխան հայտարարությամբ»,- նշել է Խանդանյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Սյունիքի մարզի Բնունիս գյուղում հայտնաբերվել եւ կալանավորվել է ադրբեջանցի զինծառայող։ Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող, նրա որոնումները շարունակվում են։