Տեղում կրակոցները նոր բան չեն, մենք դա տեսել ենք, երիտասարդների համար է անսովոր, ամեն դեպքում խուճապ չկա գյուղում: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Տեղի բնակիչ, 7 երեխաների հայր Սասուն Հայրունցը՝ նշելով, որ գյուղից չի հեռանալու:

«Տեղը հերոս գյուղ է, հերոս տղերք ունենք, մինչեւ հիմա էլ կան ու պիտի մնան, մի խոսքով խուճապ չկա: Առանց հարցնելու եկել են, մտել մեր պապական հողերը, իրենք այդտեղ տեղ չունեն»,- ասաց նա:

Հայրունցի խոսքով՝ ադրբեջանցիները կրակում են Հայաստանի Հանրապետության տարածքներից, որոնց վրա եկել, դիրքավորվել են:

«92 թվականից էլ մեծից փոքր բոլորը կանգնել են էդ պայքարի համար, կամ մահ կամ ազատություն, կամ իրենք պիտի գնա մեզ կոխ տան, անցնեն, կամ մենք պետք է իրեց կոխ տանք անցնենք: Հիմա ամեն րոպե կարող են մտնել գյուղ, թեկուզ թող մեզ զենք տան, գյուղի մեջ ջոկատներ կազմենք, գյուղի մեջ հսկենք, առաջին պատերազմի ժամանակ էլ է այդպես եղել»,- ասաց նա:

Տեղի բնակչի խոսքով՝ ադրբեջանցիները ցանկանում են վախի մթնոլորտ ստեղծել գյուղում, հայաթափել գյուղը:

Մանրամասները՝ տեսանյութում: