Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 12-ին շարունակում է իր հերթական նիստերը. Քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է 24 հարց:

Նիստը սկսվեց նախօրեին Տեղ գյուղի տարածքում Ադրբեջանի զինուժւի սադրանքթի հետեւանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ն քննարկել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության եւ ԱԺ պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցերը: ՄԻՊ-ի ընտրության արդյունքները հրապարակվեցին այսօր: Ըստ այդմ, Անահիտ Մանասյանի օգտին քվեարկել է 69 պատգամավոր, նա ընտրվել է միաձայն, քանի որ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել ընտրությանը:

Այսօր ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Նշենք, որ մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: