Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշը վառած դիզայներ Արամ Նիկոլյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Շահումյանի բաժանմունք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Երիտասարդի ձայն» կազմակերպության ղեկավար Հովհաննես Հարությունյանը:

«Կոչ եմ անում գալ այստեղ եւ պարզաբանում պահանջել, թե ում են ծառայում Հայաստանի ոստիկանները, որ ադրբեջանական դրոշը վառելու համար բերման ենթարկել Արամ Նիկոլյանին եւ երկու ժամից ավելի է պահում են: Պաշտպանենք մեր եղբոր հայեցի արարքը»,- նշեց Հարությունյանը:

ԵԱ․ Ադրբեջանի դրոշը վառեցին եւ հեռացրին դահլիճից