Հնդիկ նախկին քաղաքական գործիչ Աթիկ Ահմեդը, որ դատապարտվել էր մարդ առևանգելու համար, հեռուստատեսության ուղիղ եթերի ժամանակ գնդակահարվել է եղբոր հետ միասին, հաղորդում է BBC-ն։

Ահմեդը, որ գտնվում էր ոստիկանների հսկողության տակ, զրուցում էր լրագրողների հետ Ուտար-Պրադեշ նահանգի Պրայագրաջ քաղաքում, երբ նրա գլխին ատրճանակ մոտեցրեցին։

Կրակոցներից հետո, որ տեղի ունեցան շաբաթ երեկոյան, երեք տղամարդ, որ լրագրող էին ներկայացել, արագ հանձնվեցին ու ձերբակալվեցին։

Ահմեդի դեռահաս որդին սպանվել էր ոստիկանների կողմից օրեր առաջ։

Ահմեդն ավելի վաղ պնդել էր, որ ոստիկանությունը սպառնում է իր կյանքին։

Ըստ ոստիկանության, ենթադրյալ երեք հարձակվողները  այդտեղ  էին եկել մոտոցիկլետներով։ Դեպքի վայրում վիրավորում են ստացել նաև  մի ոստիկան և մի լրագրող։

Միջադեպից հետո շաբաթ երեկոյան երկրի գլխավոր նախարար Յոգի Ադիտյանաթխը հրամայել է սպանության  դատական քննություն անցկացնել և արգելել է Ուտար-Պրադեշի շրջաններում հավաքների անցկացումը։