Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգի WBO վարկածի աշխարհի չեմպիոնի գոտու պարտադիր պաշտպանության մենամարտում Դմիտրի Պիրոգը Կրասնոդարում տեխնիկական նոկաուտով պարտության մատնեց Գենադի Մարտիրոսյանին: Երկու ռուսաստանցիների մենամարտը դադարեցվեց 10-րդ ռաունդից հետո, երբ Մարտիրոսյանի թիմը հրաժարվեց պայքարից, բռնցքամարտիկի հեմատոմայի պատճառով: