Բարսելոնում, սեպտեմբերի 25-ի երեկոյան, հայտնի «Մոնումենտալ» արենայում կայացել է Կատալոնիայի պատմության մեջ վերջին ցլամարտը: Այսուհետ կորիդան Կատալոնիայում արգելված է: Կատալոնյան ցլամարտի 18 հազար տոմսերը մեկ րոպեում վաճառվել են:
Տարածաշրջանի իշխանությունները որոշել են արգելել հազարամյա ավանդույթը` հասարակության եւ կենդանիների պաշտպանների ճնշման տակ: Նրանց հաջողվել է համապատասխան պահանջի տակ 180 հազար ստորագրություն հավաքել:
Ցլամարտին մասնակցել են լավագույն մատադորները, կորիդայի լեգենդներ` Խուան Մորան, Խոսե Տոմասը եւ Սերաֆին Մարին:
«Մոնումենտալ»-ում վերջին սպանված ցուլը 570 կգ-անոց Դուդալագրեն էր: Ներկաները մատադորներին արենա են ուղեկցել ձեռքերի վրա, այնուհետեւ կռիվ են սկսել կորիդայի հակառակորդների հետ, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում մարզադաշտի պատերի մոտ, հաղորդում է RBC-ն:











