Նեապոլցի նորահարս Ելենա դե Անգելիսը որոշել էր, որ իր հարսանիքը պետք է գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում, եւ այդպես էլ արեց, հաղորդում է MIGnews.com-ը:
Հարսնացուն եկեղեցի է գնացել աշխարհի ամենաերկար քողով, որը Նեապոլի փողոցներով տանում էին 600 մարդ:
3 կմ երկարությամբ եւ 2 մետր լայնությամբ քողը ստեղծել էր դիզայներ Ջաննի Մոլլարո Կամպանյան:
Նա ասել է, թե իր ստեղծագործությունը «խորհրդանշում է խաղաղությունն ու մարդկանց միասնությունը»:
Հարսանեկան արարողությանը մասնակցել է 27 հազար մարդ:











