ԱՄՆ Սիեթլ քաղաքի բնակելի տներից մեկում հզոր պայթյուն է որոտացել: Միջադեպի արդյունքում վնասվածքներ են ստացել երկու անձինք, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: Բժիշկների գնահատմամբ, նրանցից մեկի վիճակը շատ ծանր է:

Հրշեջները փորձում են թույլ չտալ կրակի տարածումը հարեւան տների վրա: Պայթյունի պատճառն առայժմ չի պարզվել: Չի բացառվում, որ հրդեհը կարող էր բռնկվել բնական գազի արտահոսքից: