1923 թվականին բոլշեւիկները Հայաստանում կազմակերպում են իբր ՀՅԴ լուծարման համագումար, դա պատմության մեջ հայտնի է որպես բոլշեւիկյան սրիկայություն ազգայինի դեմ. այսօր ՔՊ-ի պատգամավորը բոլշեւիկների սրիկայությունով օրինակ է բերում, որովհետեւ  հոգով բոլշեւիկ են: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ես Մարիա Կարապետյանին (ՔՊ-ական պատգամավոր-խմբ) հասկանում եմ, որ ատում է ՀՅԴ-ին ու եկեղեցուն, որովհետեւ հիմա պատմե՞մ Մարիա Կարապետյանի թուրք ընկերների մասին: Այսքան ՀՅԴ-ի դեմ ելույթներ մեկ էլ թուրքական ու ադրբեջանական համաժողովներում կարելի էր լսել: Բայց ոչինչ շունը հաչում է, քարավանը գնում է»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցադրմանը, որ եթե Արցախը անկախ չեք համարում, ի՞նչ եք համարում, ինչու չեքք ճանաչել ժամանակին Արցախի անկախությունը, Մանուկյանն ասաց. «Արցախը ժողովրդի պայքարով անկախ էիր սարքել եւ այդ ամբողջը ամրագրելու համար բանակցում էիր: Բանակցելու համար էր, որ խորհրդարանում Արցախի անկախությունը չճանաչելով շարունակում էիր  բանակցությունները: Բանակցություն չլինելու մյուս տարբերակը պատերազմն է, ինքը բերեց պատերազմը»: