Հարավային Կովկասի շուկայի համար աշխարհահռչակ ավտոարտադրող Toyota ընկերությունը ներկայացրել է իր ամենատարածված սեդանը՝ Corola-ն ոճային նոր փոփոխություններով:
Շնորհանդեսը մարտ ամսին էր Վրաստանում, որտեղ գտնվում է Toyota-ի տարածաշրջանային կենտրոնը:
Մեքենան գնահատել է «Toyota Երևան» ընկերության գլխավոր մենեջեր Սերգո Էլբակյանը ու հայտարարել՝ այն համապատասխանում է Հայաստանի ճանապարհներին ու պայմաններին:
Մեքենան սպառողին ներկայանում մի քանի աևտաքին թարմացումներով՝ ռադիատորի նոր քողարկիչ, ոճային լուսարձակներ, սպորտային ու դասական տարբերակների համար յուրահատուկ անվահեծեր:
Սրահում թարմացումներն ավելի շատ են. մեքենան ցուցիչների նոր վահանակ ունի, որտեղ սովորական սլաքների ու ազդանշանով լույսերի փոխարեն էկրան է տեղադրված: Վարորդն է որոշում՝ որ ցուցիչը թողնել, որը հեռացնել: Ցուցիչների վահանակի դիզայնը նաև կարելի է կարգավորել ըստ տրամադրության՝ ընտրելով casual, smart, tough կամ sporty տարբերակներից մեկը:
Corolan-ն նաև առանձնանում է նստատեղերի նոր ծածկույթով, իսկ սպորտային տարբերակում նստատեղերն ու սրահը կաշեպատ են:
Ոճափոխված Corolan-ն Toyota-ի ավելի բարձր դասի մոդելներից ստացել է սպորտային ու դասական վարման հնարավորությունը:
Հայաստանի սպառողների համար թարմացված սեդանը կներկայանա 3 տարբերակներով՝ Launge plus, Prestige և GR sport:











