Այսօր, ապրիլի 23-ին Բեռլինում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին, հանրահավաք է տեղի ունեցել։
Ցույցի տասնյակ մասնակիցներ տարել են Հայաստանի և Արցախի Հանրապետության դրոշները։
Մի քանի ցուցարարների ձեռքին պաստառներ են եղել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու պահանջով։











