Դիսնեյլենդում բոցավառվել է 45 ֆուտ բարձրությամբ վիշապը․ հրդեհը բռնկվել է շաբաթ ուշ երեկոյան Կալիֆորնիայի Անահայմում ներկայացման ժամանակ, տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ներն ու իշխանություններն՝ ավելացնելով, որ զոհվածների և վիրավորների մասին չի հաղորդվել։
Դեպքի վայրից տեսանյութի մեջ երևում է, որ վիշապն ամբողջովին բոցավառվել է, ինչի հետևանքով դերասանները տարհանվել են Թոմ Սոյերի կղզուց, որտեղ անց էր կացվում շոուն։
Անահայմի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել։ Հրդեհի պատճառը պարզվում է։











