Շուշիի շրջանի գյուղերը հայտնվել են կրկնակի շրջափակման մեջ:

Արցախի հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում ասվում է, որ  դեկտեմբերի 12-ից Ստեփանակերտի հետ կապի հնարավորությունը կորցրած գյուղերը երեկվանից տրանսպորտային կապ չունեն նաև ՀՀ բնակավայրերի հետ: 

Արդեն ուրվագծվում են պարենի հետ կապված դժվարությունները: Շուշիի վարչական շրջանի ղեկավարը ասում է, որ այսպես մի քանի օր էլ շարունակվելու դեպքում սննդի խնդիր է լինելու:

Իսկ առողջապահության ոլորտի մասին ավելորդ է անգամ խոսել: Այդ գյուղեր հասնելու հնարավորություն չունեն անգամ շտապօգնության մեքենաները: