ԱԺ ընդդիմադիր պատգամավորները եւս մեկնել են ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ բերման է ենթարկվել Սայաթ-Նովա փողոցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանած երիտասարդը: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Բոլորիս պարտքն է պաշտպանել նման իրավիճակում հայտնված քաղաքացուն, եւ ԱԺ պատգանավորները նույնպես պատրաստակամություն են հայտնել կանգնելայդ քաղաքացու կողքին, պաշտպանել նրան, այս պահին էլ նրանք ոստիկանության բաժին են գալիս»,-ասաց նա:
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ ձերբակալված երիտասարդը մոտ 30 տարեկան է, քաղաքական գործիչ չէ, քաղաքականությամբ չի զբաղվում. «Նա իր դիրքորոշումն է հայտնել Հայաստանի իշխանությունը այս պահին իրականցնող խմբի ղեկավարի նկատմամբ եւ կարծում եմ՝ մեր բոլորիս պարտքն է նրանց կողքին լինել, եւ նման դեպքերը ջրի երես դուրս գան: Նման դեպքերով կարող եք ինձ զանգահարել, ընդդիմադիր պատգամավորներին զանգահարել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մելքյանը հայտնել էր երիտասարդ տղամարդու են ձերբակալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանելու համար:
«Երիտասարդ տղամարդուն ձերբակալել են վարչապետի աթոռը զբաղեցնողին փողոցում «նիկոլ-դավաճան» կոչելու համար». Ռուբեն Մելիքյան (news.am)











