Մենք սկզբունքորեն կարեւոր ենք համարում, որ պաշտոնական Երեւանը իր ներդրումն ունենա փոխադարձ ընդունելի լուծումների որոնման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով անցակետի տեղակայումը։
«Ռուսաստանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը ԱԳՆ-ի այս տարվա ապրիլի 24-ի հայտարարության մեջ։ Ներկայումս, ինչպես տեղում ռուսական խաղապահ կոնտինգենտի միջոցով, այնպես էլ քաղաքական մակարդակով անհրաժեշտ ջանքներ են գործադրվում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնություններին վերադառնալու համար», - հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Բաքուն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միակ ճանապարհի վրա։











