Լրատվամիջոցները ձեռք են բերել ծեծկռտուքի սիրողական տեսաձայնագրությունը, որը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ` ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակում` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների եւ ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակի պահակների միջեւ:
Հիշեցնենք, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի ելույթը լսելու նպատակով Էրդողանը փորձել է մտնել հյուրերի համար նախատեսված մուտքով, որի հետեւանքով ՄԱԿ-ի շենքը պահպանող ոստիկանների եւ Էրդողանի թիկնապահների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի-Մունն այդ կապակցությամբ ներողություն է խնդրել Էրդողանից:
Նշենք, որ Էրդողանի թիկնապահները հայտնի են իրենց սանձարձակ վարքով: 2009 թվականի սեպտեմբերին, երբ Էրդողանը կրկին գտնվում էր ԱՄՆ-ում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Էրդողանի թիկնապահների միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին միջամտել էր հենց ինքը` Էրդողանը` հրելով Օբամայի թիկնապահներից մեկին:











