Ես կարծում եմ՝ հասարակությունը լավատեղյակ է՝ ես ինչի մասին եմ խոսում, իմ ասածի մեջ որեւէ արտառոց բան չկա: Այս մասին NEWS.am-ի հարցին, թե արդյոք իր մասնակցությամբ խնջույքները թմրանյութերով են անցնում, պատասխանեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

«Իմ ասածը ուղիղ իմաստով մի հասկացեք, ես կարծում եմ՝ հասարակությունը լավատեղյակ է՝ ես ինչի մասին եմ խոսում եւ իմ ասածի մեջ որեւէ արտառոց բան չկա»,- ասաց նա:

Ավելի վաղ ԱԺ-ում Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում:

«Այսօր որեւէ միջին վիջակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում». Էդուարդ Աղաջանյան