Մենք պետք է ունենանք ռազմավարության քաղաքականության խաղաղության մասին, բայց մեր երեխաներին պետք է նաեւ պատերազմի մասին սովորեցնենք։ Այս մասին մայիսի 5-ին, Չեխիայի Հանրապետության հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք սովորեցնենք՝ ինչ է հայրենիք, ինչ է պետությունը, դրանք նո՞ւյնն են, թե տարբեր։ Մենք մեր երեխաներին խնդիրները հասկանալու մեթոդը պետք է սովորեցնենք։ Մենք պետք է հասկանանք, թե որն է մեր քարոզչության նպատակը։ Մեր քարոզչությունն ինչի՞ մասին է եղել։ Մեր քարոզչությունը՝ «Կիլլ Դիմ»-ն էր։ Շատ լավ քարոզչություն էր, համակարգված, որը կտրտում էր ադրբեջանական քարոզչությունը։ Հավանաբար միլիոններ ենք ծախսել ոչխարների մասնակցությամբ այդ մուլտիկները նկարելու համար, եւ ի՞նչ է դա տվել»,- ասաց Փաշինյանը։