Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ հայտնվել է հիվանդանոցում՝ տեսաուղերձով դիմելով իր Forza Italia կուսակցությանը, հաղորդում է PA Media-ն:

Բեռլուսկոնին, որը տեսանյութում ներկայացել է հիվանդանոցում տեղադրված սեղանի մոտ նստած եւ շրջապատված Իտալիայի եւ ԵՄ դրոշներով, Միլանում կուսակցական համագումարին ներկաներից ծափահարությունների է արժանացել։ 

86-ամյա նախկին վարչապետը նշել է, որ հոսպիտալացումից ի վեր առաջին անգամ վերարկու եւ կոստյում է հագել:

Նա իր կուսակցության անդամներին ասել է, որ Forza Italia-ն իշխող մեծամասնության «կարեւոր եւ հավատարիմ հենարանն» է, որը գլխավորում են Ջորջիա Մելոնիի ուլտրաաջ «Իտալիայի եղբայրները», եւ հայտարարել է, որ հպարտ է կառավարության այսօրվա ձեռքբերումներով, ներառյալ աշխատավարձի հարկերի կրճատումը:

Բեռլուսկոնին ապրիլի 5-ին թոքերի ինֆեկցիայով տեղափոխվել էր Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոց, իսկ ավելի ուշ բժիշկները նրա մոտ քրոնիկ լեյկեմիա էին հայտնաբերել: