Դերասան, ռեժիսոր Գարիկ Հովհաննիսյանը պերֆորմանս ա սկսել Երևանի փողոցներում։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը եւ տեսանյութ հրապարակել:
«Բարձրացնում ա Արցախը ու խնդրում, որ օգնեն պահել։ Անցորդները ոգևորությամբ օգնում են, ու միասին պահում են։
Պերֆորմանսի զրույցներից ի հայտ են գալիս նոր կարգախոսեր, համատեղ աշխատանքի նոր հարաբերություններ ու ձևեր։
Եթե տեսնեք Գարիկին փողոցներում, օգնեք, որ բարձրացնի ու պահի Արցախը»,- գրել է նա։