Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ Աթաթուրքի անվան օդանավակայանի ազգային պարկում կայացել է «Ստամբուլի մեծ հանդիպումը», հայտնում է Hyurriet-ը։
Էրդողանն ասել է, որ, ըստ պաշտոնական տվյալների, հանրահավաքին մասնակցել է 1 մլն 700 հազար մարդ։
«Մենք ծնվել ենք Ստամբուլում, մենք Ստամբուլի քաղաքապետն ենք եղել, քայլել ենք դեպի վարչապետի գրասենյակ, նախագահ ենք եղել, և այս քայլերը միասին ենք արել։ Ստամբուլն այսօր ցնծում է... Պաշտոնական տվյալներով՝ ցույցին մասնակցել է 1 մլն 700 հազար մարդ»,- ասաց նա։











