Այս տարի կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցելու հնարավորություն կունենան բոլոր առարկաների ուսուցիչները: Այս մասին կառավարության լրատվական ծառայության հետ հարցազրույցում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Սա հնարավորություն կստեղծի ավելի մեծ մասնակցություն ունենալ, ներկայումս բոլոր առարկաների գծով մշակվում են թեստային առաջադրանքները եւ ուղեցույցները, մասնակիցների հայտագրման գործընթացը: Այս պահին արդեն ունենք 2000 հայտագրում»,-ասաց նա:

Նախարարի տեղակալը նշեց, որ շուտով ուղեցույցները կհրապարակվեն եւ մինչեւ հունիսի 15-ը ուսուցիչները հայտագրվելու հնարավորություն ունեն:

Ատեստավորման գործընթացը տեղի կունենա սեպտեմբեր ամսին, այն կունենա մարզային բաշխվածություն:

Մանրամասները՝ տեսանյութում: