Ֆրանսիայում ռեգբիի մրցախաղը վերածվել է քաոսի, երբ նախամրցաշարային շքերթից փախած ցուլը մտել է դաշտ նախավարժանքի ժամանակ, տեղեկացրել է UPI-ն։
Ցուլը, որը, որպես երեք խոշոր արու ցլերից մեկը, ներկայացվել էր հանդիսատեսներին «Կատալոնյան վիշապների» եւ «Սենթ Հելենսի» մրցախաղից առաջ «Գիլբերտ Բրուտ» մարզադաշտում (Պերպինյան), հայտնվել է տեսախցիկներում, երբ իր մարզչին քարշ էր տալիս դաշտով մեկ, մինչեւ որ տղամարդը բաց է թողել նրան։
Ռեգբիի խաղացողները սկսել են փախչել ցլից՝ ցատկելով գովազդային վահանակների վրայով, որպեսզի խուսափեն կատաղած կենդանու հարձակումից։
Ի վերջո, ցլին բռնել են նրա վարժեցնողները եւ այլ ցլերի հետ միասին դուրս տարել մարզադաշտից։











