Արցախից տեղահանվածներն այսօր՝ մայիսի 10-ին, բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց:

«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այստեղից գնալու են նաեւ ՄԱԿ-ի հյաստանյան գրասենյակ, ապա նաեւ Ֆրանսիայի դեսպանատուն:

«Գնում ենք Ֆրանսիայի դեսպանատուն, քանի որ այդ երկրի ԱԺ-ն որոշում է կայացրել, որ հումանիտար գրասենյակ պետք է բացեն Արցախում: Այդ նույն որոշման ժամանակ էլ մենք ակցիայով հանդես եկանք, ստորագրահավաք կազմակերպեցինք, արդյունքները հանձնեցինք իրենց: Հիմա ուզում ենք իրենց հստակ ուղերձ փոխանցել, որ Ստեփանակերտում սպասում են Փարիզի հումանիտար գրասենյակի բացմանը: մենք ուզում ենք իմանալ՝ ինչ ընթացքի մեջ է այդ գործը»,-ասաց Հայրյանը: