Ուկրաինայում իրավիճակի ամենօրյա դինամիկան քիչ ազդեցություն ունի Հարավային Կովկասի վրա։
Այն, ինչ իսկապես ազդեց Հարավային Կովկասի վրա, հատուկ ռազմական գործողության հենց սկզբն էր և Ռուսաստանի կողմից ուկրաինական գործերի վրա երկար ժամանակ կենտրոնանալու անհրաժեշտությունը, ներառյալ՝ այդ տարածքում զինված ուժերի կենտրոնացումը: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում ասել է ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ-ի ժողովրդական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։
Նրա խոսքով՝ փոփոխություններ կարող են լինել նաև վճռական տեղաշարժի պայմաններում` ռազմավարական հետևանքներով կա՛մ ոչ հօգուտ Ռուսաստանի, կա՛մ հօգուտ Ռուսաստանի։ Սա օրերի կամ ամիսների հարց չէ, այլ, ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության արդյունքի հարց։
«Եթե ինչ-որ տեղաշարժ տեղի ունենա, հետեւանքները Հարավային Կովկասի համար ավելի զգալի կլինեն, այն դեպքում եթե Ռուսաստանը հասնի որոշակի ռազմական հաջողության։ Այս դեպքում, սա ազդանշան կլինի Բաքվի համար, որ այն դադարը, որը Ռուսաստանը վերցրել է Հարավային Կովկասում 2022 թվականի փետրվարին, ավարտվում է։ Տվյալ դեպքում տրամաբանական կլիներ ակնկալել, որ Ադրբեջանը ավելի զգույշ կպահի իրեն։
2022 թվականի փետրվարից հետո Բաքուն շտապում է հասնել իր նպատակներին։ Ինչո՞ւ է շտապում: Միգուցե չի սպասում, որ Ռուսաստանը երկար տարիներ կլանված կմնա միայն Ուկրաինայի կողմից»,- ասել է Սիլաևը։
Այն դեպքում, եթե Ռուսաստանը հաջողության չհասնի, ապա, ըստ փորձագետի, ամենահավանական սցենարը հայ-ադրբեջանական հարաբերություններում, Ղարաբաղում իրավիճակի վրա Ռուսաստանի ազդեցության դանդաղ նվազումն է՝ այն դինամիկայի շարունակմամբ, որը հիմա նկատվում է։
«Եթե Ադրբեջանը դեմ լինի ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգմանը, ապա խաղաղապահները, բնականաբար, դուրս կբերվեն, քանի որ նրանց այնտեղ թողնելու իրավաբանորեն ճիշտ տարբերակ չկա, եթե կողմերից մեկը չի ցանկանում, որ նրանք մնան այնտեղ։ Այլ հարց է, թե կուզի դա Ադրբեջանը։ Ռուսաստանն իր կամքով դուրս չի բերի խաղաղապահ զորախումբը և մեծ ջանքեր կգործադրի, որպեսզի զորախումբն այնտեղ մնա 2025 թվականից հետո»,- եզրափակել է քաղաքագետը։











