Գերիների թվի հետ կապված ՀՀ իշխանությունների համար ավելի հեշտ է փոխհարաբերվել Ադրբեջանի եւ Թուրքիայի  իշխանությունների հետ, եթե խոսեն նրանց պաշտոնականացված  թվերո, այսինքն հայկական կողմի բացահայտումները եւ տվյալները անտեսվում են, եւ  այստեղ միասնականություն կա Ադրբեջանի կողմից ներկայացված թվերի  առնչությամբ: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։

«Դա իմ գնահատմամբ, արդարացված չէ: Հայաստանում գործող, նույնիսկ ՀՀ-ից դուրս գործող միջազգային իրավապաշտպանները, Հայաստանի քննչական մարմինները արձանագրել և բացահայտել են գերեվարման ավելի մեծաքանակ դեպքեր, քան պաշտոնականացվել է Ադրբեջանի կողմից։ Ուստի, որպես աղբյուր, պետք է օգտգործվեին հայկական, ոչ թե ադրբեջանական աղբյուրները: 33-ը պաշտոնականացված թիվն է, իսկ մենք խոսել ենք եւ շարունակում ենք խոսել հավելյան 80 դեպքի մասին: Ընդ որում, այդ 80 դեպքի վերաբերյալ նաեւ տեղեկություններ են տվել միջազգային կառույցներին: Այսինքն սա մեզ համար ոչ թե վերացական թիվ է, այլ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ կա հստակ նկարագրություն, ինչը ստուգելի է»,– ընդգծեց իրավապաշտպանը։