Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր հանդիպել են Բեռլինում։ Ուկրաինայի նախագահի ժամանման առիթով զինվորական պատիվներ են մատուցվել, տեղեկացնում են ԶԼՄ-ները։
Ինչպես հայտնում է DW-ն, Զելենսկին և Շոլցը բեռլինյան հանդիպման արդյունքների վերաբերյալ հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
«Մենք աջակցում ենք Ուկրաինային ոչ միայն հումանիտար առումով, այլև քաղաքականապես, ֆինանսապես և, իհարկե, զենքով։ Մենք կաջակցենք ձեզ այնքան երկար, ինչքան կպահանջվի»,- հայտարարել է ԳԴՀ-ի կանցլերը։
Ի պատասխան Զելենսկին շնորհակալություն է հայտնել կանցլերին և Գերմանիայի ժողովրդին ցուցադրվող օգնության համար։
«Շնորհակալություն Օլաֆ, շնորհակալություն Գերմանիա։ Քո առաջնորդությունը հնարավորություն է տալիս աշխարհն ավելի անվտանգ դարձնել։ Եվ ինչքան նկատելի կլինի Գերմանիայի առաջնորդությունն, այնքան կայուն կլինի աշխարհը։ Մենք բոլորս ուզում ենք ավարտել պատերազմը, բայց այն պետք է ավարտվի արդարացի խաղաղությամբ՝ հաշվի առնելով Ուկրաինայի տարածքային ինքնիշխանությունը»,- ասել է Զելենսկին։











