Ինտերնետում տեսահոլովակ է տարածվել, որում փակ դեմքով ինչ-որ տղամարդ, ով ներկայանում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախկին թիկնապահ, անգլերենով հայտարարում է, որ վաճառում է Ռուսաստանի ղեկավարի ոչ պաշտոնական լուսանկարները։

«Բարեւ ձեզ։ Ես բանակի լեյտենանտ եմ, 2010 թվականից աշխատել եմ նախագահ Մեդվեդեւի պահպանության ծառայությունում։ Ասում եմ «աշխատել եմ», քանի որ պաշտոնից ազատվեցի առանց պատճառաբանությունների։ Հասկանալի պատճառներով, ես իմ անունը չեմ ասի։ Պահպանության Դաշնային ծառայությունում աշխատելու ընթացքում ես կարողացել եմ նախագահի եւ նրա շրջապատի մեծ քանակությամբ ոչ պաշտոնական լուսանկարներ անել»,- ասվում է ուղերձում։

«Այժմ, գտնվելով Ռուսաստանի սահմաններից դուրս, ես դրանք վաճառելու հնարավորություն ունեմ։ Բացահայտ կերպով կասեմ, աղմկահարույց նյութեր չունեմ, սակայն դրանք ոչ մի տեղ չեն հրապարակվել եւ շատերի համար կարող են հետաքրքիր լինել, դրա համար էլ յուրաքանչյուր լուսանկարի համար սահմանել եմ 10 հազար ֆունտ գումար։ Բոլոր հետաքրքրված անձանց խնդրում եմ գրել [email protected] հասցեին»,- հայտարարում է տեսահոլովակի մարդը։

Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է medvedevphotos.com կայքում:

Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, բլոգերները սա լուրջ չեն ընդունել։ Նրանք քիչ հավանական են համարում, որ նախագահի պահպանության աշխատակիցը կարողանար աշխատանքի ժամանակ սիրողական լուսանկարներ անել։ Մնացածները կասկածում են, որ Մեդվեդեւն ինք է վազում մինչեւ McDonald`s, երբ մնացած բոլորը նրան սպասում են մեքենայի մոտ։