Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը բաժանված չէ ընդհանուր հարցից, այդ հարցը ներառված է ե՛ւ խաղաղության պայմանագրում, ե՛ւ այլ գործընթացներում, որոնք ընթանում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 15-ին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրում կան դրույթներ թե՛ սահմանազատման, թե՛ ճանապարհների (ապաշրջափակման- խմբ.) մասով։
Նա պարզաբանել է, որ պայմանագիրը ներառում է սկզունքներ, որոնց հիմքի վրա փորձ է արվելու խաղաղություն հաստատել, ուստի այդ հարցերը միմյանցից առանձնացնելը, ըստ նրա, անհնար է։
Հովհաննիսյանն ավելացրել է, որ ամենակարեւոր եւ զգայուն հարցերից մեկը պայմանագրի իրականացումն ապահովելն է։
«Մեր կարմիր գծերից մեկն այն է, որ երկաթուղին հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակում պետք է գործի բացառապես Հայաստանի օրենսդրության շրջանակում։ Միայն այս հարցի վերաբերյալ հստակ երաշխիքներ ստանալուց հետո կարող ենք խոսել շինարարական եւ այլ աշխատանքների մասին»,- ընդգծել է փոխնախարարը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ համատեղ ստեղծվել է եռակողմ հանձնաժողով, եւ շուտով հանդիպում կկայանա Մոսկվայում, այս հարցը քննարկվում է եւ առանձին ձեւաչափով;
«Բոլոր հարցերի շուրջ ջանքերը գործադրվում են զուգահեռաբար, դրանք միմյանցից առանձին բանակցություններ չեն։ Նպատակն այն է, որ մեր տարածաշրջանում ապահովվի խաղաղ գործընթացը»,- ընդգծել է Հովհաննիսյանը։











