Ես գիտեմ, որ բարդ իրավիճակ է: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսլի ասուլի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը:

«Մենք երկխոսություն սկսելու համար պետք է թույլտվություն ստանալ ԵՄ անդամ բոլոր 27 պետություններից: Բայց ես գիտեմ, որ ԱԳն-ն ներգրավված է եւ այս պահին փոխգործակցում է այն երկրների հետ, որոնք 1-2 մտահոգիչ հարցեր ունեն, որոնք պետք է քննարկեն: Հուսամ՝ շուտով կվերսկսվի գործընթացը»,-ասաց նա:

ԵՄ դեսպանի խոսքով, պետք է ԵՄ անդամ երկրների հետ փորձեն հասկանալ, թե վիզաների տրամադրման ընթացակարգերը որքանով կարելի է պարզեցնել եւ բարելավել. «Ճշմարիտ կլինի ասել, որ բազմաթիվ եվրոպական դեսպանատներ խնդիրներ են ունեցել կովիդից հետո նորմալ աշխատանքի վերադառնալու առումով: պետք է փորձենք տեսնել, թե գործընթացն ինչպես առաջ կշարժվի: Այն փաստը, որ բազմաթիվ ճամփորդական գործակալություններ բոլոր ազատ ժամերը նախապես ամրագրում են,  խնդիր է: Դրա համար գերմանիայի դեսպանատունն ընթացակարգն է փոխել, Լիտվան է ընթացակարգը փոխել: Շատ կարեւոր է նշել, որ վճարել պետք չէ ժամ նշանակելու համար: