Եթե խոսում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ փասատաթղթի ստորագրման մասին, այն կարող է կյանքի կոչվել  միայն որպես նախադրյալ ունենալով Ադրբեջանի զինուժի բացակայությունը Հայաստանի սուվերեն տարածքից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարով:

«Այսինքն ադրբոեջանական զորքերի դուրսբերումը ոչ թե փաստաթղթի մաս պետք է լինի, այլ պետք է իրականացվի մինչեւ փաստաթղթի դրույթների քննարկումը: Դա այն տրամաբանական դրույթն է, որ  պետք է ներառված լինի որպես իրականություն, որը նախորդելու է փաստաթղթի քննարկմանը եւ դրա ստորագրմանը»,-ասաց նա:

Հարցին, թե եթե ճանաչվում է տարածքային ամբողջականությունը, դա ենթադրո՞ւմ է, որ անկլավների վերադարձ պետք է լինի, Մարկարովը պատասխանեց. «Դա այն հարցն է, որ ավելի շատ պետք է քննարկված լինի դելիմիտացիայի տրամաբանության մեջ: Երբ խոսում ենք անկլավների մասին, մենք ունեն Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական անկլավը, որը անկախ Հայաստանի մի մասն է: Ընդհանուր ռմամբ, անկլավների խնդիրը բարդ է, որովհետեւ դուք հիշում եք, որ այն վայրերը, որոնք դիտվում են անկլավներ, գտնվում են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների վրա: Այս տեսանկյունից վրա բարդ է լինելու անվտանգության ապահովման մասին»: