Ճակատի նախաձեռնած գործընթացը հարկադրական բնույթ է կրում եւ պայմանավորված է Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների վարած հակաարցախյան քաղաքականությամբ։ Այս մասին մայիսի 18-ին Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
«Մեր ներկայիս շրջափակված վիճակը թույլ է տալիս գնահատել միջազգային հանրության գործողությունները եւ գալ եզրահանգման, որ մենք պետք է հույսը մեր վրա դնենք։ Արցախի ամեն մի բնակիչ պետք է իրեն զինվոր համարի։ Մենք ունենք հայեցակարգ, մենք հաշվարկում ենք ելքերը վատագույն սցենարներից։ Մենք կհետեւենք, թե առավելագույնը ինչի են պատրաստ Հայաստանը եւ միջազգային հանրությունը, դրանից հետո մենք գործի կացնենք», – հավելեց նա։











