2-3 շաբաթից կգործարկվի Տաթեւ- Լծեն ավտոճանապարհը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Տաթեւ-Լծեն ճանապարհը բացելուց հետո Տաթեւի ոլորանները իջնելու կարիք չի լինի: Ճանապարհների առումով հիմնական խնդիրը լուծված է: Բնականաբար, դեռ կան որոշ բնակավայրեր տանող ճանապարհներ, որոնք դեռ ասֆալտապատ չեն, բայց դա շատ կարճ ժամանակի խնդիր է, կարեւորը սահմաններն են, ճանապարհների հարցը հեշտ է լուծել»,-ասաց նա:

Նա նշեց, որ չի լսել այն մասին, որ իրանական բեռնատարները անցնեն Որոտանի ադրբեջանական անցակետով եւ հավելեց, որ իրանցի վարորդները գիտեն, որ ճիշտը Տաթեւի ճանապարհով անցնելն է: