Թշնամին մեզ ցանկանում է բաժանել, որովհետեւ գիտի, որ բաժանելով կարող է տիրել այս ժողովրդին: Այս մասին Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում տեղի ունեցած հանրահավաքին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը:
«Այս ժողովրդին միայն ներսից պետք է պառակտել, որ հաղթել լինի: Սա են անում այսօր եւ այսքան տարիներ մեր գլխին այս գործընթացն են փաթաթել: Մեզ համոզում են, որ մենք անճար ենք, մենք իրավունք չունենք մեր պայքարն առաջ տանելու, որովհետեւ դա ձախողված պայքար է, որովհետեւ թշնամին ուժեղ է: Մենք եթե այդպես մտածեինք՝ առաջին ազատամարտն էլ չէինք սկսի, այն ժամանակ էլ նույնն էր, թշնամին բազմապատիկ էր, բայց մենք միացանք մի գաղափարի շուրջ, որ Հայաստան ու Արցախ մեկ են, միացանք Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնության շուրջ, բայց այսօր ի՞նչ է մնացել այդ եռամիասնությունից, եւ դրա համար է թշնամին եկել անցակետ տեղադրել մեր քթի տակ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ պատվով ապրելու համար պետք է միավորվել, կորցրածը վերադարձնել, այլ ոչ թե միավորվել հանձնելու համար:
«Մեր եղբայրներն ու քույրերը Արցախում չեն հանձնվում, հնարավոր չէ կոտրել արցախցու ոգին, որովհետեւ դա այն ժողովուրդն է, որ մսով ու արյունով կառչած էմ իր հողին, եւ մենք պետք է իրենց հետ լինենք: Ամենամեծ ամոթն է այս սերունդի, որ կորցնենք այն, ինչ ձեռք է բերվել արյան գնով»,-ասաց նա:
Նա նաեւ դիմեց իշխանություններին՝ կոչ անելով սթափվել:
Մանրամասները տեսանյութում:











