Ժորա Մարտիրոսյանի մայրիկին կալանավորելու  դեմ բողոքող քաղաքացիները Ֆրանսիայի դեսպանատան դիմաց փակեցին փողոցը: Իրավիճակը շարունակում է մնալ լարված, տեղում հսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր:

Փողոցը մի քանի րոպե փակ պահելուց հետո նրանք երթով շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատան մոտ, այնտեղ նույնպես կանգ առան եւ կոչերով դիմեցին, որպեսզի ազատ արձակեն զոհվածի մորը: Նրանք հայտարարեցին ,որ տիկին Գայանեն Հայաստանում առաջին կին քաղբանտարկյալն է:

Նշենք, որ դատարանն այսօր մեկ ամսով կալանավորեց Գայանե Մարտիրոսյանին:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։

Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։